Ընկերության հիմնական գործունեությունը կապված է ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա արտադրող, հաղորդող, բաշխող Ընկերություններին և սպառողներին պատկանող շուրջ 895000 էլեկտրահաշվիչների տեխնիկական սպասարկման հետ:

Գործունեության տեսակները և հիմնական արտադրատեխնիկական ցուցանիշները
Ընկերությունը սպասարկում է մոտ 23 տիպի էլեկտրահաշվիչներ, որից`
- 12 – ինդուկցիոն միաֆազ
(ԳՕՍՏ 6570-96) - 5 – ինդուկցիոն եռաֆազ
(ԳՕՍՏ 6570-96) - 3 – էլեկտրոնային միաֆազ
(ԳՕՍՏ 30207-94) - 3 – էլեկտրոնային եռաֆազ
(ԳՕՍՏ 30207-94)
Հիմնական գործունեության տեսակներն են`
- միաֆազ և եռաֆազ ինդուկցիոն էլեկտրահաշվիչների վերանորոգում, կարգաբերում և ստուգաչափում
- միաֆազ և եռաֆազ էլեկտրոնային էլեկտրահաշվիչների վերանորոգում, կարգաբերում, ծրագրավորում և ստուգաչափում
Նշված աշխատանքները կատարվում են ռուսական և ամերիկյան արտադրության բարձր ճշգրտության էլեկտրոնային չափաստուգիչ կայանքների վրա, որոնք հնարավորություն են տալիս չափաստուգել 0.2 և ցածր դասի էլեկտրահաշվիչների բոլոր պարամետրերը և արտահանել ստուգման արդյունքների արձանագրությունը:
Չափաստուգիչ կայանքների տեխնիկական հզորությունները թույլ են տալիս սպասարկել ամսական շուրջ 19000 ինդուկցիոն և էլեկտրոնային հաշվիչներ:
Միաժամանակ Ընկերությունը առաջարկում է հետևյալ լրացուցիչ ծառայությունները`
- նոր սերնդի բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչների վաճառք
- էլեկտրական ցանցերի նախագծային աշխատանքներ
- արտադրական և բնակելի շենքերի ու շինությունների հողանցման կոնտուրների դիմադրության չափում և չափումների արդյունքներով համապատասխան եզրակացության տրամադրում
- հոսանքի և լարման տրանսֆորմատորների ստուգաչափում և նորոգում
- “Էլ. էներգիայի հսկման և հաշվառման ավտոմատացված համակարգի” նախագծում, մոնտաժում, կարգաբերում և գործարկում
- միաֆազ բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչների տեղադրման պատվերների կատարում բնակիչ-բաժանորդների հայտերով