home-1
ԷՀՀԱՀ-ի տարատեսակները

“Էլ. էներգիայի հսկման և հաշվառման ավտոմատացված համակարգի” (ԷՀՀԱՀ) հիմնական նշանակությունն է`

  • ժամանակի նախատեսված ինտերվալներում կառավարման կենտրոնում հավաքել էլեկտրաէներգիայի հոսքի վերաբերյալ բոլոր տվյալները լարման բոլոր մակարդակներում
  • ստացված տվյալները մշակել այնպես, որպեսզի ապահովվի սպառած կամ թողարկած էլ. էներգիայի վերաբերյալ հաշվետվությունների կազմումը
  • վերլուծել և կանխատեսումներ անել էլ.էներգիայի սպառման (գեներացիայի) վերաբերյալ
  • կատարել արժեքային ցուցանիշների վերլուծությունը և, որն ամենակարևորն է, արագ հայտնաբերել էներգամատակարարման համակարգում հաշվեկշռի խախտումները

Ներկայումս “Էլ. էներգիայի հսկման և հաշվառման ավտոմատացված համակարգի” (ԷՀՀԱՀ) ձևերից առավել լայն տարածում են ստացել`

  • ԷՀՀԱՀ ռադիոկապով – Հաշվիչներն ունեն ներքին ռադիոմոդեմներ: Հաշվիչներին ուղղված հարցման հրամանը տրվում է կառավարման կենտրոնից: Այնուհետև հաշվիչները բոլոր տվյալները առանձնացված ռադիոկանալներով հաղորդում են տվյալների հավաքման և հաղորդման սարքերին(ՏՀՀՍ), որոնք իրենց հերթին առանձնացված ռադիոկանալների կամ GSM շլյուզների միջոցով հավաքված տվյալները հաղորդում են կառավարման կենտրոնին:
  • ԷՀՀԱՀ PLC կապով (Power Line Communication-կապ ցածր լարման ցանցով) – Հաշվիչներն ունեն ներքին PLC մոդեմներ: Բոլոր հաշվիչները կենտրոնից ստանում են հրամանները կամ հաղորդում են իրենց տվյալները 0.4/10 կՎ ուժային էլեկտրահաղորդման գծերով:Կառավարման հարցումը կամ կառավարման հրամանները կատարվում են կառավարման կենտրոնից ՏՀՀՍ սարքերի միջոցով:
    ՏՀՀՍ սարքերը հաղորդում են կուտակած տվյալները առանձնացված կապի կանալներով կամ GSM շլյուզների միջոցով:
  • ԷՀՀԱՀ հատուկ առանձնացված հաղորդման գծերով(RS 485 կամ RS 232 ինտերֆեյսերով) – Հաշվիչների խումբը (մինչև 32 հատ) իրենց ինտերֆեյսերով կապված են ՏՀՀՍ-ի հետ առանձնացված հաղորդման գծերով: Հարցումը կամ կառավարման հրամանները կատարվում են ՏՀՀՍ-ի սարքերի միջոցով:

ՏՀՀՍ-ի սարքերի միջոցով:
ՏՀՀՍ-ի սարքերը հաղորդում են կուտակած տվյալները առանձնացված հաղորդման գծերի կամ GSM շլյուզների միջոցով:
ԷՀՀԱՀ -ի վերը թվարկած ձևերից լավագույն ձևով իրեն երաշխավորել է ԷՀՀԱՀ -ն PLC կապով: Այս համակարգը ներկայումս լայն կիրառում ունի ողջ աշխարհում: