home-1

Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,

ուրախ եմ ողջունելու ձեզ “ԷՆԵՐԳԱՉԱՓ” ՓԲԸ-ի պաշտոնական կայքում

imgՁեր ուշադրությանն եմ ներկայացնում “Էներգաչափ” փակ բաժնետիրական ընկերությունը, որը Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների շարքում առաջնակարգ դիրք է գրավում ծառայությունների մատուցման ոլորտում:
Ընկերության ստեղծման պատմութունը սերտորեն կապված է ՀՀ էներգետիկ համակարգի բարեփոխումների հետ:
Ընկերության հիմնադրման պահին նրա հիմնական գործունեությունը կապված էր ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա արտադրող, հաղորդող, բաշխող Ընկերություններին և սպառողներին պատկանող շուրջ 895000 էլեկտրահաշվիչների տեխնիկական սպասարկման հետ:
Իր գոյության 10 տարիների ընթացքում Ընկերությունը նպատակամղված իրականացրել է արտադրության զարգացման, տեխնիկական վերազինման և դրանց արդյունքում ժամանակակից տեխնոլոգիաների բազայի վրա հիմնված լրացուցիչ ծառայությունների մատուցման ծրագրերը:
Ընկերությունն ունի բավարար պոտենցիալ իր դիրքերի հետագա ամրապնդման համար:
Մեր մասնագետները պատրաստ են պատասխանել ձեր բոլոր հարցերին, որոնք կառաջանան մեր կողմից առաջարկվող ծառայությունների կազմակերպման դեպքում և օգնություն կցուցաբերեն ընտրության հարցում:
Ծառայությունների մատուցման գործում մենք ունենք միակ նպատակը` աշխատել մեր պատվիրատուների ներկայիս և ապագա պահանջների բավարարման համար:
“Էներգաչափ” ՓԲԸ-ի կարգախոսն է` “Որակյալ և հուսալի աշխատանք,  ստանձնած պարտավորությունների անվերապահ կատարում”:
Հուսով եմ, որ մեր կայքը կուղղորդի ձեզ ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների շարքում և հնարավորություն կտա լուծել ձեր առջև ծառացած խնդիրները:
Մենք ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր մշտական և հուսալի գործընկերների շարքում:

Խորին հարգանքներով`
,,Էներգաչափ” ՓԲԸ Հիմնադիր
Խորհրդի նախագահ` Վահե Մելիքյան